Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

132 պատ­գա­մա­վո­րի ի­րար գլ­խի եք հա­վա­քել որ ի՞նչ

132 պատ­գա­մա­վո­րի ի­րար գլ­խի եք հա­վա­քել որ ի՞նչ
31.03.2020 | 01:06
Մի պահ հետևենք այս իշ­խա­նու­թյան` վի­րու­սի դեմ պայ­քա­րի ո­րոշ քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյա­նը։ Ե­րեկ 132 պատ­գա­մա­վո­րի բե­րել ի­րար գլ­խի են հա­վա­քել ու քն­նար­կում են մի ժա­մա­նա­կավ­րեպ նա­խա­գիծ, ո­րով իբր պար­զե­լու են վա­րա­կա­կիր մար­դու շր­ջա­նա­կը։ Փակ տա­րած­քում 132 մարդ, ողջ օ­րը խո­սում, հա­զում, փռշ­տում ու էլ չգի­տեմ ին­չեր են ա­նում, բայց դրան զու­գա­հեռ ա­մու­սի­ննե­րին մեկ տաք­սու մեջ 15 րո­պե միա­սին չեն թող­նում հաս­նել ի­րենց բնա­կա­րա­նը՝ միա­սին ինք­նա­մե­կու­սա­նա­լու։ Այ­սինքն, ԱԺ-ում 132 հո­գի կա­րող է միա­սին ինք­նա­մե­կու­սա­նալ ու ա­նի­մաստ օ­րենք­ներ քն­նար­կել, իսկ այր ու կին չեն կա­րող նույն մե­քե­նա­յում կես ժամ ան­գամ լի­նել։ Օր­վա մեջ հա­զար ան­գամ հոր­դո­րում են ե­թե­րից, թե դի­մակ կրեք փակ տա­րած­քում, ե­րեկ դժ­վար էր գտ­նել դի­մա­կով պատ­գա­մա­վո­րի։ Չնա­յած, մեր մեջ ա­սած, նոր­մալ պայ­ման­նե­րում էլ դժ­վար է գտ­նել «ան­դի­մակ» պատ­գա­մա­վո­րի։
Իսկ ե­թե ի­րենց բե­րած այդ նա­խագ­ծով ա­ռաջ­նորդ­վենք ու են­թադ­րենք, որ ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կի մոտ հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րուս, քա­նի՞ հո­գու պի­տի տե­ղո­րո­շել ու հե­ռա­խո­սա­զան­գե­րով մարդ­կանց ինչ շր­ջա­նակ պի­տի պար­զել։ Ողջ ԱԺ-ն մե­կու­սաց­նե­լու՞ են, ա­սենք Ծաղ­կա­ձո­րի մի հյու­րա­նո­ցում։ Թե՞ ա­ռաջ­նորդ­վում են, ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­րար բա­նա­հյու­սու­թյամբ՝ նրանց վի­րու­սը չի կպ­չի։
Իսկ ի­րա­կա­նում ի՞նչ պի­տի ա­ներ խոր­հր­դա­րա­նը։ Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում աշ­խա­տող օ­րենս­դիր մարմ­նում քն­նարկ­վող հար­ցե­րը պետք է լի­նեին ծան­րակ­շիռ ու խո­ցե­լի խա­վե­րի ի­րա­վի­ճակն օր ա­ռաջ թեթևաց­նե­լուն միտ­վող։ Ե­թե այդ­քան մարդ պետք է հա­վաք­վի այս խիստ սահ­մա­նա­փա­կում­նե­րով հա­գե­ցած օ­րե­րին մի տե­ղում, ու­րեմն պի­տի նա­խագ­ծերն էլ ի­րենց կարևո­րու­թյամբ ու հրա­տա­պու­թյամբ լուրջ, ծան­րակ­շիռ լի­նեին։ Թե չէ ջուր ծե­ծե­լը ո՞րն է։ Ձե՞ռ եք առ­նում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6563

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ