Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գալիս է ասելու այն, ինչ միշտ ասել է

Գալիս է ասելու այն, ինչ միշտ ասել է
07.04.2020 | 20:37

Սերժ Սարգսյանի գրասենյակն այսօր տեղեկացրել է, թե երկրորդ նախագահը կգնա ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Աժ քննիչ հանձնաժողովի նիստին, սակայն Սարգսյանը մի պայման է նաև առաջադրել։ Հանձնաժողովը պետք է ապահովի այդ նիստ ձայնագրությունը կամ թույլ տա այդ հնարավորությունը։ Սա, իհարկե, կազատի ավելորդ շահարկումներից, առավել ևս, որ երկար ժամանակ Անդրանիկ Քոչարյանի գլխավոր խնդիրն էր դարձրել Սարգսյանին բերել հանձնաժողով ու «հարցաքննել», հետո իր ցանկացած տեղեկությունը հաղորդել հանրությանը։ Հիմա Սերժ Սարգսյանը նրան զրկում է այդ հնարավորությունից։ Նիստին գնալու այդ քայլով նա կանխեց նաև մեկ այլ շահարկում։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ մեկնաբանություններ կլիներ իշխանության ներկայացուցիչների կողմից, եթե Սարգսյանը չգնար այդ նիստին։

Սակայն Սերժ Սարգսյանի գրասենյակի հայտարարության մեջ բավական հետաքրքիր «մեսիջ» էլ կա. այն է՝ կարող էի չգալ ու դրանով ոչ մի օրենքի խախտում չէր լինի, բայց գալիս է, որ հերթական անգամ ասի այն, ինչ մինչ այդ միշտ ասել է։ Ավելին, դեռ մի բան էլ Անդրանիկ Քոչարյանին հորդորում են «այսուհետ գործել բացառապես իր լիազորությունների սահմաններում»։


Վերջում էլ գրասենյակի հայտարարությունում տարակուսանք կա.«Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում չկայացնելու դեպքում ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ս.թ. ապրիլի 16-ին, ժամը 14:00-ին այցելել հանձնաժողով»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ