Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չլի­նի՞ Լավ­րո­վի դեմ էլ գործ ու­նեք

Չլի­նի՞ Լավ­րո­վի դեմ էլ գործ ու­նեք
01.05.2020 | 00:46
Այս հա­մընդ­հա­նուր մղ­ձա­վան­ջի մեջ, երբ մարդ­կու­թյու­նը կար­ծես քնում-զարթ­նում է նոր վի­րու­սա­կիր­նե­րի թի­վը լոկ ար­ձա­նագ­րե­լու հա­մար, մեր եր­կի­րը, թվում է, ու­ղեծ­րից լրիվ է դուրս ե­կել։ Ներ­սի խժդ­ժու­թյուն­նե­րը, ան­գամ վի­րու­սը դեռ մի կողմ, տպա­վո­րու­թյուն է, որ անվ­տան­գու­թյան մեր բո­լոր զգա­յա­րան­նե­րը բթա­ցել են։ Բո­լո­րը խո­սում ու քն­նար­կում են ինչ-որ չկա­յա­ցած խոր­հր­դա­րա­նի, ա­ռա­վել չկա­յա­ցած փոխ­խոս­նա­կի դե­րա­կա­տար­մամբ ծեծ­կռ­տու­քի, շրի­շա­կի մա­կար­դա­կի ի­ջեց­րած քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի, ան­պար­կեշտ բա­ռամ­թեր­քով հա­ղոր­դակց­վող պատ­գա­մա­վոր­նե­րի մա­սին, մինչ­դեռ այ­սօր գլ­խա­վոր հար­ցե­րից մե­կը պի­տի լի­ներ այն, թե ին­չու է սահ­մա­նում լար­վա­ծու­թյու­նը մե­ծա­ցել։ Նա­խօ­րեին Ար­ցա­խի ՊՆ մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նը հա­ղոր­դագ­րու­թյուն տա­րա­ծեց, թե ապ­րի­լի 29-ին, ժա­մը 15:00-ի և 17:25-ի սահ­ման­նե­րում, ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան հա­կա­մարտ զոր­քե­րի շփ­ման գծի արևե­լյան (Մար­տու­նի) հատ­վա­ծում տե­ղա­կայ­ված հայ­կա­կան ա­ռա­ջա­պահ դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ հա­կա­ռա­կոր­դը կի­րա­ռել է 60 մմ-ոց ա­կա­նա­նետ­ներ: «Հարկ ենք հա­մա­րում նշել, որ սա 2019 թ. հու­նի­սից ի վեր ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժի կող­մից հայ­կա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ ա­կա­նա­նե­տա­յին զի­նա­տե­սա­կի կի­րառ­ման ա­ռա­ջին դեպքն է: Միա­ժա­նակ հա­վե­լենք, որ օր­վա ըն­թաց­քում շփ­ման գծի տար­բեր հատ­ված­նե­րում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախտ­ման դեպ­քեր են ար­ձա­նագր­վել նաև հրաձ­գա­յին այլ զի­նա­տե­սակ­նե­րից»,- աս­ված է հայ­տա­րա­րու­թյու­նում։ Գու­ցե սա սո­վո­րա­կան ըն­դուն­վեր ու ազ­դակ լի­ներ մեր զին­ված ու­ժե­րին՝ ա­ռա­վել զգոն լի­նե­լու, բայց ի­րա­կա­նում այս լար­վա­ծու­թյու­նը մեկ­նար­կեց ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո։ Բա­վա­կան հե­տաքր­քիր է նաև, որ այս օ­րե­րին, երբ աշ­խար­հում բո­լոր հա­կա­մար­տու­թյուն­նե­րը կար­ծես «քնեց­վել» են, ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի շուրջ ի­րա­վի­ճա­կը բա­վա­կան թեժ է, բա­նակ­ցու­թյուն­ներն էլ ակ­տի­վա­ցել են։ Ա­վե­լին, օ­րերս ազ­գա­յին անվ­տան­գու­թյան նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նը հս­տակ ու­ղեր­ձով հար­ցադ­րում ա­րեց Փա­շի­նյա­նին` հա­կա­մար­տու­թյան լուծ­ման այ­սօր փու­լա­յի՞ն, թե՞ փա­թե­թա­յին տար­բե­րակն է քն­նարկ­վում։
Ակն­հայտ է, չէ՞, որ ԱԱԾ նախ­կին պե­տը հենց այն­պես հրա­պա­րակ չէր նե­տի այս հար­ցադ­րու­մը, փաս­տո­րեն, ժա­մա­նա­կին նման ա­ռա­ջարկ է ե­ղել, ու ան­գամ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը դա քն­նար­կել են։ Իսկ ե­թե և Լավ­րո­վը, և Ար­թուր Վա­նե­ցյա­նը սխալ­վում են, հաս­տատ Նի­կոլ Փա­շի­նյա­նին ո­չինչ չի խան­գա­րում նրանց գո­նե մեկ «լայվ» նվի­րել։ Ե­թե Վա­նե­ցյա­նի հար­ցադ­րու­մից խու­սա­նա­վե­լու հա­մար կա­րող են «սե­փա­կան աղ­բյուր­նե­րը» վկա­յա­կո­չե­լով քրեա­կան գործ հա­րու­ցել, Լա­վո­վի դեպ­քում փախ­չե­լու տեղ չու­նեն, կամ պի­տի ա­սա­ծը հաս­տա­տել, կամ հեր­քել։ Չնա­յած ո՞վ գի­տի, մեր ի­րա­վա­պահ­նե­րը, փա­շի­նյա­նյա­նա­կան աղ­բյուր­նե­րի տե­ղե­կու­թյուն­նե­րի հի­ման վրա, Լավ­րո­վի դեմ էլ կա­րող են գործ հա­րու­ցել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ