Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ե­թե սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րա­ցումն էա­պես վատ­թա­րաց­նի ի­րա­վի­ճա­կը, պետք է լի­նեն պա­տաս­խա­նատ­վու­թ­յան են­թարկ­ված ան­ձինք»

«Ե­թե սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րա­ցումն էա­պես վատ­թա­րաց­նի ի­րա­վի­ճա­կը, պետք է լի­նեն պա­տաս­խա­նատ­վու­թ­յան են­թարկ­ված ան­ձինք»
19.05.2020 | 01:40
Երևա­նի պե­տա­կան բժշ­կա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող, «Ա­ռա­ջի­նը՝ Հա­յաս­տան» նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ ՏԻԳ­ՐԱՆ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱ­ՆԸ կա­մա­վո­րա­կան հի­մունք­նե­րով օգ­նել է կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րին՝ հեր­թա­պա­հու­թյուն է ի­րա­կա­նաց­րել հա­մալ­սա­րա­նա­կան հի­վան­դա­նոց­նե­րում։ Նրա դի­տարկ­մամբ՝ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թվի ա­վե­լաց­մա­նը զու­գա­հեռ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը թու­լաց­րին սահ­ման­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րը, ար­ձա­նագր­վող թվերն էլ մտա­հո­գիչ են. «Սահ­մա­նա­փա­կում­նե­րը թու­լաց­վում են, դրան հա­կա­ռակ՝ վա­րա­կա­կիր­նե­րի թիվն օր օ­րի ա­վե­լա­նում է։ Իմ կար­ծի­քով՝ սահ­մա­նա­փա­կում­նե­րը պետք է ու­ժի մեջ լի­նեին գո­նե մինչև հու­նիս։ Թվի ա­վե­լաց­ման հետ կապ­ված՝ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն է ու­նե­ցել հայ­տա­րար­ված սահ­մա­նա­փա­կում­նե­րի և մի­ջո­ցա­ռում­նե­րի ոչ ամ­բող­ջա­կան պահ­պա­նու­մը։ Աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում սահ­մա­նա­փա­կում­նե­րը մեղ­մաց­վում են, բայց դա պայ­մա­նա­վոր­ված է վա­րա­կի տեմ­պե­րի նվազ­մամբ, իսկ մեզ մոտ հա­կա­ռակն է. նոր դեպ­քերն օր օ­րի ա­վե­լա­նում են, մինչ­դեռ հա­կա­ռակ այդ փաս­տին՝ սահ­մա­նա­փա­կում­նե­րը մեղ­մաց­վում են։ Ե­թե թու­լաց­նենք զգո­նու­թյու­նը, վա­րա­կա­կիր­նե­րի թվա­քա­նակն ան­կա­ռա­վա­րե­լիո­րեն կսկ­սի ա­ճել, և հետևանք­նե­րը շատ ծանր կլի­նեն, կու­նե­նանք հա­րյուր­հա­զա­րա­վոր վա­րա­կա­կիր­ներ և հա­զա­րա­վոր մա­հեր։ Այդ պայ­ման­նե­րում ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը չի կա­րո­ղա­նա դի­մա­կա­յել»։
Թեև տե­ղա­շար­ժի‚ տն­տե­սա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րը վե­րաց­վում են‚ սա­կայն ար­տա­կարգ դրու­թյու­նը պահ­պան­վում է։ Տպա­վո­րու­թյուն չի՞ ստեղծ­վում ար­դյոք‚ որ կո­րո­նա­վի­րուսն օգ­տա­գործ­վում է ինչ-ինչ քա­ղա­քա­կան շա­հեր սպա­սար­կե­լու հա­մար։ Մեր այս հար­ցադր­մա­նը Տիգ­րան Ա­լեք­սա­նյա­նը հա­կա­դար­ձեց, թե չի ցան­կա­նում մտա­ծել, որ ար­տա­կարգ դրու­թյան եր­կա­րա­ցու­մը կա­րող է քա­ղա­քա­կան շա­հեր սպա­սար­կե­լու նպա­տակ ու­նե­նալ։ Ըստ նրա՝ սահ­մա­նա­փա­կում­նե­րի եր­կա­րաց­ման դեպ­քում տն­տե­սա­կան վնաս­ներն ահ­ռե­լի չա­փե­րի կլի­նեն, և տն­տե­սա­կան սահ­մա­նա­փա­կում­նե­րի չե­ղարկ­ման պատ­ճա­ռը դա է։ Տե­ղա­շարժ­ման սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րաց­ման փու­լում պետք է ու­նե­նալ վա­րա­կի տա­րա­ծու­մը կան­խող հս­տակ ռազ­մա­վա­րու­թյուն։ Իսկ ե­թե առ­կա սահ­մա­նա­փա­կում­նե­րի վե­րա­ցումն էա­պես վատ­թա­րաց­նի ի­րա­վի­ճա­կը, պետք է լի­նեն պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­ված ան­ձինք։
Ինչ­պե՞ս է մար­դու մոտ ըն­թա­նում այս վի­րու­սով վա­րակ­վա­ծու­թյու­նը, օր­գա­նիզ­մում ի՞նչ է տե­ղի ու­նե­նում, որ մար­դը հայ­տն­վում է ծանր կամ ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կում: Տիգ­րան Ա­լեք­սա­նյա­նը նշում է, որ մարդ­կանց մոտ կո­րո­նա­վի­րուս­նե­րից ա­ռա­ջա­ցած հի­վան­դու­թյուն­նե­րը սո­վո­րա­բար դրսևոր­վում են մեղմ կամ մի­ջին հի­վան­դու­թյուն­նե­րով, ինչ­պես, օ­րի­նակ, սո­վո­րա­կան մր­սա­ծու­թյու­նը: Հիմ­նա­կա­նում վա­րա­կը վտան­գա­վոր է մե­ծա­հա­սակ­նե­րի և քրո­նիկ հի­վան­դու­թյուն­ներ ու­նե­ցող մարդ­կանց հա­մար։
Այ­սօր կո­րո­նա­վի­րու­սից պաշտ­պան­վե­լը թողն­վել է մարդ­կանց պա­տաս­խա­նատ­վու­թյան դաշ­տում։ «Պաշտ­պան­վե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ժո­ղովր­դի վրա թող­նե­լը, կար­ծում եմ, ճիշտ չէ։ Չնա­յած այն փաս­տին, որ ար­տա­կարգ դրու­թյուն է հայ­տա­րար­ված, սր­ճա­րան­նե­րում, խա­նութ­նե­րում, բան­կե­րում մարդ­կանց մեծ հոսք կա, ին­չը կա­րող է բե­րել վա­րա­կա­կիր­նե­րի թվի կտ­րուկ ա­վե­լաց­ման։ Ստաց­վում է, որ պե­տա­կան հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի կող­մից բա­վա­րար ու­շադ­րու­թյան չեն ար­ժա­նա­նում հան­րու­թյան շր­ջա­նում տե­ղե­կաց­վա­ծու­թյան և պա­տաս­խա­նատ­վու­թյան բարձ­րաց­ման խն­դիր­նե­րը։ Սահ­մա­նա­փա­կում­նե­րի մեղ­մաց­ման պայ­ման­նե­րում պետք է յու­րա­քան­չյուրս պա­տաս­խա­նա­տու լի­նենք և պահ­պա­նենք հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում շփ­ման կա­նոն­նե­րը»,- ա­սում է բժիշ­կը։
Պաշ­տո­նա­պես հայ­տա­րար­ված թվե­րին այ­սօր շա­տե­րը չեն հա­վա­տում՝ նշե­լով‚ թե դրանք ար­հես­տա­կա­նո­րեն ուռ­ճաց­վում են։ Սա­կայն Տիգ­րան Ա­լեք­սա­նյա­նը կար­ծում է, որ պաշ­տո­նա­կան թվե­րի հետ կապ­ված ուռ­ճա­ցում­ներ չկան. «Այս փու­լում, ըստ իս, ճիշտ չէ դրա մա­սին մտա­ծե­լը, հի­մա պետք է աշ­խա­տենք վա­րա­կը միաս­նա­բար հաղ­թա­հա­րե­լու մա­սին, իսկ ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո, երբ ի­րա­վի­ճա­կը կա­յու­նա­նա, կա­րե­լի է վեր­լու­ծել ու ա­ռանձ­նաց­նել դրա­կան, բա­ցա­սա­կան քայ­լե­րը և ընդ­հա­նուր առ­մամբ գնա­հա­տա­կան տալ հա­մա­վա­րա­կի կանխ­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին»։
Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 6741

Մեկնաբանություններ