Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի առաջին կիսամյակում 4․7 %-ով նվազել է

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ի առաջին կիսամյակում 4․7 %-ով նվազել է
27.07.2020 | 23:32

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020-ի առաջին կիսամյակում 2019-ի հունվար-հունիսի նկատմամբ՝ 4․7 %-ով նվազել է։ Նվազումն ավելի մեծ է մեկ տարվա կտրվածքով՝ 2020-ի հունիսը 2019-ի հունիսի համեմատ՝ 7․5 %: 2020-ի մայիսի համեմատ, երբ համավարակով պայմանավորված սահմանափակումները փուլ առ փուլ վերացվեցին, ՏԱՑ-ը կտրուկ՝ 14․8 %-ով աճել է՝ ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների։ Շինարարությանը ծավալը 2020-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ կրճատվել է 23․4 %-ով։ Առևտրի շրջանառությունը ևս նվազել է՝ 11․1 %-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 10․7 %-ով, արտահանումը՝ 6․5 %-ով, ներմուծումը՝ 12․9 %-ով։ Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) նույն ժամանակահատվածում կրճատվել է 6․4 %-ով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ չնչին աճ է գրանցվել արդյունաբերական արտադրանքի և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների առումով, համապատասխանաբար՝ 1․5 և 1․7 %-ով։ Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4․4 %-ով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 5․4 %-ով։

Դիտվել է՝ 11904

Մեկնաբանություններ