Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդ­դի­մու­թ­յունն էլ ո­րա­կով պի­տի լի­նի, որ իշ­խա­նու­թ­յան գա­լուց հե­տո ձեռ­քը կրա­կը չընկ­նես

Ընդ­դի­մու­թ­յունն էլ ո­րա­կով պի­տի լի­նի, որ իշ­խա­նու­թ­յան գա­լուց հե­տո ձեռ­քը կրա­կը չընկ­նես
31.07.2020 | 01:41

Նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­ճախ էին քն­նա­դա­տում, թե այս կամ այն պաշ­տո­նյա­յին հե­ռաց­նում են աշ­խա­տան­քից պատ­ճառ­նե­րի մա­սին հա­սա­րա­կու­թյա­նը ոչ մի տե­ղե­կու­թյուն չտա­լով, կամ աղմ­կա­հա­րույց դեպ­քեր էին լի­նում ինչ-որ պաշ­տո­նյա­յի, մարզ­պե­տի շուրջ, իսկ նրանք շա­րու­նա­կում էին ա­մուր նս­տած մնալ ի­րենց ա­թոռ­նե­րին։ ՈՒ այս ա­մենն այն­պի­սի էն­տու­զիազ­մով էին քն­նա­դա­տում նախ­կի­նում` ընդ­դի­մու­թյան, այ­սօր` իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, որ քիչ էր մնում նրանց հետ կոա­լի­ցիա ստեղ­ծեիր ու պայ­քա­րեիր այդ «ա­նօ­րեն­նե­րի», «թա­լան­չի­նե­րի», «ռե­ժի­մի հպա­տակ­նե­րի» դեմ։ Ժա­մա­նակ­նե­րը փոխ­վե­ցին, ընդ­դի­մու­թյու­նը դա­ձավ իշ­խա­նու­թյուն, ե­րեկ­վա մո­լի քն­նա­դատ­ներն էլ բարձր պաշ­տոն­ներ զբա­ղեց­րին։ Բայց ընդ­դի­մու­թյունն էլ ո­րա­կով պի­տի լի­նի, որ իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո ձեռ­քը կրա­կը չընկ­նես։
Դժ­բախ­տա­բար, ի­րոք կրակն ենք ըն­կել, դժ­գո­հու­թյուն ծնող պատ­ճառ­նե­րի հետևում էլ, ըստ օր­վա իշ­խա­նա­վոր­նե­րի, «չար» ու «նենգ» նախ­կին­ներն են, նրանք են մե­ղա­վոր, որ խն­դիր­ներն օր օ­րի մե­ծա­նում են, ու լու­ծող էլ չկա։


Ե­րեկ մետ­րո­յով ու հե­ծա­նի­վով երթևե­կող­ներն այ­սօր չեն էլ ցան­կա­նում բո­ղո­քող քա­ղա­քա­ցի­նե­րի հետ հան­դի­պել, թաքն­վում են «լայ­վե­րի» հետևում ու հոր­դո­րում պե­տու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րի, կա­ռա­վա­րու­թյան ո­րո­շում­նե­րի մա­սին տե­ղե­կա­նալ ու­ղիղ ե­թեր­նե­րից։ Հաս­կա­նա­լի է, որ եր­կի­րը կա­ռա­վար­վում է Ֆեյս­բու­քով, բայց ո՞վ էր ժա­մա­նա­կին նա­խորդ­նե­րին քն­նա­դա­տում, թե խն­դիր­նե­րին ի­րենց մե­քե­նա­նե­րի պա­տու­հա­նից են նա­յում, կտր­վել են հան­րու­թյու­նից։ Ե­թե նրանք 10 տա­րում էին կտր­վել, դու՞ք ին­չու 2 տա­րում այդ­քան ան­հա­ղորդ դար­ձաք խն­դիր­նե­րին։ Ե­րեկ հպարտ, այ­սօր հիաս­թափ­ված քա­ղա­քա­ցին կա­սեր՝ դրա հա­մա՞ր էինք հե­ղա­փո­խու­թյուն ա­նում։


Հի­շու՞մ եք, թե նախ­կի­նում ինչ մեծ քն­նա­դա­տու­թյան ա­լիք էր բարձ­րա­նում, երբ վի­ճա­հա­րույց հար­ցե­րը, ա­ռանց հան­րա­յին քն­նար­կում­նե­րի, ներ­կա­յաց­վում էին խոր­հր­դա­րան։ Իսկ հի­մա ոչ միայն հան­րա­յին քն­նար­կում­ներ չեն կազ­մա­կերպ­վում, այլև ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում «սղաց­նե­լով» անց­կաց­նում են օ­րենք­նե­րը, ու ոչ մե­կը չի էլ մտա­ծում, որ «հան­րա­յին քն­նար­կում» ա­սած բան չկա ընդ­հան­րա­պես։ Էլ չենք խո­սում մաս­նա­գետ­նե­րի կար­ծիք­ներն ար­հա­մար­հե­լու, նրանց ևս նա­խորդ­նե­րի «մնա­ցուկ» հա­մա­րե­լու մա­սին։ Ազ­գա­յին հար­ցե­րում հա­կա­դիր դիր­քո­րո­շում ու­նե­ցող­նե­րը «հին» են ու հե­տամ­նաց, «քա­ռա­կու­սի» են մտա­ծում բո­լոր նրանք, ով­քեր հա­մար­ձակ­վում են ի­րենց ներ­մու­ծած «ժա­մա­նա­կա­կից» բար­քե­րին հա­կադր­վել։
ՈՒ մեծ հարց է՝ այս մղ­ձա­վան­ջի մեջ ինչ-որ բան կզար­գա­նա՞, ի­րար կո­կոր­դից պա­տառ փախց­նե­լով, ու­զում ենք ա­ռա՞ջ գնալ` ա­ռանց մեր ներ­սը նա­յե­լու, ներ­սից վե­րա­փոխ­վե­լու, մի­մյանց հան­դուր­ժե­լու։ Ի վեր­ջո, ա­ռանց հաս­կա­նա­լու, որ սպառ­նա­լիք­նե­րը հե­ղե­ղի նման ո­ղո­ղել են մեր սահ­ման­նե­րը, և մենք սահ­մա­նից այն կողմ պի­տի թշ­նա­մի­ներ փնտ­րենք ու վնա­սա­զեր­ծենք, ոչ թե ներ­սից թու­լաց­նենք եր­կի­րը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 16736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ