Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 50850

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 50850
01.10.2020 | 13:06

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 491-ով՝ հասնելով 50850-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 218-ով և հասել 44219-ի, իրականացվել է 4134 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 296327-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 56 (տղամարդ) 84 (կին), 84 (կին) և 80 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 1261-ի: Բուժվում է 5370 մարդ:

Դիտվել է՝ 2427

Մեկնաբանություններ