Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

13 կուսակցություն դիմել է գլխավոր դատախազին՝ առաջարկելով փոխել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը

13 կուսակցություն դիմել է գլխավոր դատախազին՝ առաջարկելով փոխել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը
06.10.2020 | 16:37

13 կուսակցություններ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումը: «Հայաստանի և Արցախի Հանրապետություններում պատերազմական իրավիճակից ելնելով, նկատի ունենալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ավանդը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, բանակաշինության և բարեգործական ոլորտներում, միջազգային մեծ կապերը, պետության շուրջ քաղաքական ուժերի համախմբվածության, ներազգային հաշտության ու համերաշխության հրամայականը` ներքոստորագրյալ կուսակցությունները գտնում են, որ այս օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում ՀՀ և ԱՀ շահերից։


Քրեական գործի հարուցումից հետո շուրջ երեք ամիս Գագիկ Ծառուկյանը գտնվել է ազատության մեջ, որի ընթացքում որևէ կերպ չի խուսափել նախաքննության մարմնից, որևէ կերպ չի խոչընդոտել քննությանը։ Ավելին` Գագիկ Ծառուկյանն իր բազմաթիվ հայտարարություններով և գործողություններով ապացուցել է, որ պատրաստ է լիարժեքորեն կատարել քրեադատավարական կանոններով սահմանված իր բոլոր պարտականությունները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ կուսակցություններս միջնորդում ենք վերացնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը կամ ընտրել «ստորագրություն՝ չհեռանալու մասին» խափանման միջոցը»,-ասված է գրության մեջ։


Հայտարարությունը ստորագրել են «Ազգային Օրակարգ», «ԱԻՄ», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Դեմկուս», «ՀՅԴ», «Հայրենիք», «Հանուն սոցիալական արդարության», «Մեկ Հայաստան», «Քրիստոնեա-դեմոկրատական», «Դեմոկրատական այլընտրանք», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն» կուսակցությունները:

Դիտվել է՝ 3625

Մեկնաբանություններ