Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ատոմ Ջանջուղազյան. Ունենալու ենք պարտքի աճ

Ատոմ Ջանջուղազյան. Ունենալու ենք պարտքի աճ
02.11.2020 | 14:08

Ունենալու ենք պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացնում, «ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:


«2020թ. գնահատվում է ճգնաժամային: Չենք համարում, որ 2021-ին վերականգումը միանգամից ու անմիջապես է լինելու, հետևաբար, 2021-ն էլ բացառիկ է գնահատվում: Ունենալու ենք պարտքի աճ», - ասաց նախարարը: Նրա խոսքով՝ 2021-ի համար ներկայացված շրջանակը ենթադրում է, որ 2020-ի համեմատ կարող ենք ունենալ հարաբերական նվազում պարտքի ցուցանիշների մոտավորապես 1.7 տոկոսային կետով:

Դիտվել է՝ 5704

Մեկնաբանություններ