Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

6-7-բալլանոց երկրաշարժ Երևանից 8 կմ հարավ-արևելք

6-7-բալլանոց երկրաշարժ Երևանից 8 կմ հարավ-արևելք
13.02.2021 | 20:17

Այսօր ժամը 15։29-ին երկրաշարժ եղավ Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք, ստացվել են ահազանգեր ավերածությունների վերաբերյալ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

4․7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.11 աստիճան և արևելյան երկայնության 44.54 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ: Երկրաշարժը զգացվեց Երևանում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ:


Ստացվել են ահազանգեր Այվազովսկու և Սմբատ Զորավարի փողոցներում ավերածությունների վերաբերյալ։ ԱԻՆ-ը տեղեկացնում է. «Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։ Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ «Փլուզումների վերաբերյալ ստացված ահազանգերից հաստատվել են դեռևս երկուսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում) և Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում)», - փոխանցում է ԱԻՆ-ը։

Դիտվել է՝ 10776

Մեկնաբանություններ