ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Սերժ Սարգսյան. Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի

Սերժ Սարգսյան. Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի
17.02.2021 | 14:42

Ես մեծ քաղաքականությունից երբեք չեմ հեռացել, վերջին 30 տարում եղել եմ մեծ քաղաքակնության մեջ, «Արմնյուզին» հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում: Ավարտել եմ, իհարկե, շատերը պետք է ասեն, բա 2015-ին էլ ասացիր, որ վարչապետ չես լինելու, դա այլ խոսակցության, այլ հարցազույցի թեմա է, բայց ես ասում եմ այն, ինչ կա և որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի», - նշել է նա:

«Ես կարող եմ լինել ցանկացած պաշտոնյայի խորհրդատու, խորհդական, բայց ոչ ավելին, իմ ասածը չի նշանակում, որ ես ակտիվ քաղաքականությունից պատրաստվում եմ հեռանալ, իմ ասածը չի նշանակում, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը: Ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն՝ մենք ակտիվորեն մասնակցելու ենք», - ասել է Սերժ Սարգսյանը:
Երրորդ նախագահը կարծում է, որ իշխանության որոշումը՝ հրաժարվել արտահերթ ըտնրությունների գաղափարից՝ վերջնական չէ:

«Իհարկե վերջնական որոշում չէ, եթե մարդը կարող է կեղծել մի ամբողջ պատերազմ, ինչ արժե սուտ ասել, կամ էլ կեղծել ընտրություններ: Ընտրությունները ավելի կարևոր չեն, քան պատերազմը», - նշել է Սարգսյանը:

Դիտվել է՝ 6365

Մեկնաբանություններ