Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս». Արտակ Զաքարյան

«Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս». Արտակ Զաքարյան
20.06.2022 | 07:24

Խորը և անդառնալի ցավ ես ապրում յուրաքանչյուր զինծառայողի կորստով: Էլի մեկ բոթ, պատերազմի էլի մեկ ազդանշան, էլի մեկ տան հանգած ճրագ…
Քանի-քանիսները պետք է զոհվեն, որպեսզի տխմարները հասկանան վերջապես, որ Նիկոլը չարիք ու փորձանք է այս երկրի համար:


Մեր դավաճանն ու թշնամին, «Շուշի» համատեղ օպերացիան ավարտելուց հետո, պատրաստվում են սկսել իրենց երկրորդ` «Սյունիք» համատեղ օպերացիան:
Հասարակության մի մասը կազմող անգրագետների բանակը դեռ շարունակում է էշ-էշ դուրս տալ, իբր` «Հողերը տանք, հանգիստ ապրենք», կամ «Նախկիններն են տվել հողերը» և այլն:
Իրենց ընդդիմադիր «հռչակած» բայց նիկոլից թուրքական փող ստացող բոսյակների փոքրիկ խմբերը, ամենօրյա ռեժիմով քննադատում են ոչ թե պետություն կործանողներին, այլ այդ կործանման դեմ պայքարողներին: Իրական ընդդիմությանը, Նիկոլից ու իր գրպանի առարկա դարձած (լյով, ստյոպիկ, սուրո և այլն) մանր ֆեյսբուքային ընդդիմադիրներից բացի, քննադատում են նաև Ալիևն ու Թուրքիան:


Սա Սոդոմ-Գոմոր է, որտեղ մարդիկ մեռնում են, որովհետև իրենք իրենց ձեռքով ստեղծել են քաոս:
Նիկոլից ազատվել է պետք, և վերելքը կսկսվի: Գուցե դրանից հետո Աստված ների բոլորի մեղքերը:

Դիտվել է՝ 7809

Մեկնաբանություններ