Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ձախողման հետևանքները

Ձախողման հետևանքները
09.02.2023 | 07:31

Բռնապետիկը շարունակում է քաղաքական հետապնդումները։ Երեկ, նրա գրպանային դատախազուհու պահանջով, անձեռնմխելիությունից զրկվեց Սեյրան Օհանյանը, վաղը՝ Արմեն Չարչյանը, որոշ ժամանակ անց՝ մեկ ուրիշը, հետո..., և այսպես շարունակ։


Հարգելի ընդդիմադիրներ, զարմացա՞ծ եք, ես՝ ոչ։ Այդպես է լինում, երբ որևէ սկզբունք, բարոյականություն, արժեք չունեցող արարածի դեմ պայքարում ձախողվում ես, արդեն՝ երրորդ անգամ։ Առաջին անգամ ձախողվեցիք 2020-21թթ․ «Հայրենիքի փրկության» շարժման ժամանակ, որին հետևեցին բազմաթիվ քր․ գործեր, կալանքներ։ Երկրորդ ձախողումը դավաճանի խաղի կանոններով «ընտրություններին» մասնակցելն էր։

Եվ, այդ ֆարսին մասնակցելն արդարացնելու համար, խոսում եք ինչ-որ 680.000 իբր քպ քվեարկողների մասին։ Իրականում, «ընտրություններ» կոչված ֆարսն ամբողջությամբ կեղծված էր։Դուք համարձակություն չունեցաք, այդ ֆարսի դեմ չընդվզեցիք, չապստամբեցիք, դրա փոխարեն բռնապետիկը շարունակեց հալածել և կալանել ձեր համակիրներին։ Դուք գնացիք ԱԺ, դառնալով «արմատական» ընդդիմություն, բայց և խոստանալով շարունակել պայքարը նաև փողոցում։ Եվ ահա 2022թ․ երրորդ՝ «Դիմադրություն» շարժման փորձը, որը նույնպես փառավորապես ձախողվեց՝ ուղեկցվելով նոր քր գործերով և կալանքներով։


Այսպես է լինում, երբ չկա իրական ցավ, վճռականություն, անձնական, կուսակցական, խմբակային շահերի և հավակնությունների անտեսում։
Իսկ բռնապետիկը բացի ձեր դեմ գործեր թխելուց, որոնք որևէ հետևանք, բացի ձեզ զսպելուց, չեն ունենալու, շարունակում է իր տերերի դավադիր աշխարհաքաղաքական ծրագրի իրականացումը՝ զոհասեղանին դնելով Արցախն ու Հայաստանը։
Ի՞նչ ասեմ, շարունակեք պայքարը սահմանադրական, իրավական և կառուցողական դաշտում։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 12709

Մեկնաբանություններ