Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չպետք է համակերպվել թվացյալ պարտության հետ

Չպետք է համակերպվել թվացյալ պարտության հետ
23.04.2023 | 21:18

Հնարավո՞ր է 15 վայրկյանում հետ բերել գրեթե կորսված հնարավորությունը։ Փաստորեն՝ այո՛:

Մալխաս Ամոյանի վերջին ցատկն ու չեմպիոնական հնարքը կմնան որպես գեղեցիկ ապացույց այն բանի, որ ժամանակից շուտ չպետք է հանձնվել, չպետք է համակերպվել թվացյալ պարտության հետ, այլ պայքարել ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ, գնալ մինչև վերջ և ուժերի գերլարումով, անգամ, երբ ամեն ինչ թվում է՝ կորած է, կատարել վերջին ցատկը:

Հ․Գ․ ՈՒ ինձ համար շարունակվում է անհատ-հասարակություն առճակատումը։ Այսքան ոսկե անհատներ ունեցող ազգի հասարակությունը պիտի ավելի առողջ լինի, ավելի համախմբված, ավելի հայրենատեր, ավելի շատ բարձր արժեքների հետևից գնացող․

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 5065

Մեկնաբանություններ