Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«ՀայաՔվե»-ի 3-րդ շաբաթն է

«ՀայաՔվե»-ի 3-րդ շաբաթն է
17.07.2023 | 19:18

Հայ մարդը իր կեցվածքով ապացուցում է, որ ինքը չի տրվում տարաբնույթ մանիպուլյացիաներին, վախի մթնոլորտին, սթափ է մտածում և ձգտում է արժանապատիվ խաղաղության, ոչ թե խայտառակ, ստորացուցիչ պահանջներ ներկայացնող ադրբեջանական խաղաղության:

Ադրբեջանը ևս պատրաստվում է «խաղաղության»՝ աննահանջ զինվելով ու զորավարժություններ նախաձեռնելով. միայն այս տարի թուրքերի հետ մասնակցել է արդեն 10 զորավարժության, նույնքան էլ պլանավորված են մինչև տարեվերջ:

«ՀայաՔվե»-ին տրված է ընդամենը 60 օր, սակայն դե ֆակտո այն ավելի սեղմ է, քանի որ ոչ աշխատանքային օրերը ևս հաշվարկվում են այդ ժամկետի մեջ: Բացի այդ, ի տարբերություն ընտրատեղամասերի, որոնց թիվը մոտ 2000 է, այս դեպքում ստորագրահավաք իրականացվում է ընդամենը մոտ 4 տասնյակի հասնող կետերում, ուստի հարկ է առավել հետևողական ու ակտիվ լինել, չմտածել, որ ձեր փոխարեն մեկ ուրիշը կլրացնի պահանջվող քանակը:

Հիշե՛ք, 50 հազարը լրանալու դեպքում, գործընթացը դադարեցվելու է, հետո որևէ բացատրություն առնվազն հետաքրքիր չի լինելու ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2545

Մեկնաբանություններ