Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Քանի դեռ թշնամու շահն են սպասարկում

Քանի դեռ թշնամու շահն են սպասարկում
01.08.2023 | 18:05

Հաղթում են, երբ վերևների ու ներքևների մտքերը նույն ուղղությամբ են։ Երբ առաջնորդի ու ժողովրդի ցանկությունը նույնն է։

Եթե հետևենք Սուն Ցզիի այս մտքին, ապա Հայաստանը հաղթելու շանս չունի, քանի դեռ վերևները, ծածուկ ու բացահայտ, թշնամու շահն են սպասարկում, իսկ ժողովուրդը, ինքն իր մեջ պառակտված, հավաքական ուժից վերածվել է մանր-խմբային սպասարկող անձնակազմի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2053

Մեկնաբանություններ