Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փաշինյանի դեմը կզող ультраподонок-ներ, հիմա այս հողն ու՞մն է

Փաշինյանի դեմը կզող ультраподонок-ներ,  հիմա այս հողն ու՞մն է
27.08.2023 | 10:02

1994 թվականից հետո Ադրբեջանը «սև ցուցակ» էր գցում բոլոր այն օտարերկրացի դիպլոմատներին, գործիչներին, ովքեր Բաքվի ցանկությանը հակառակ այցելում էին Լեռնային Ղարաբաղ:

Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների հարյուրավոր դիպլոմատների, պառլամենտականների անուններ են եղել ցուցակներում ներառված:

Աղդամը, Ջաբրայիլը, Քելբաջարն ու մնացած բնակավայրերը երեսուն տարի եղել են ավերակների մեջ:

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի ղեկավարը պաշտոնապես ճանաչում է Շուշին՝ Շուշա:

Որոշ ժամանակ անց՝ ԼՂ-ն… Ադրբեջանի կազմում:

Մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել ամայացած Աղդամում, Ջաբրայիլում ու Զանգելանում: Հարյուրավոր ընտանիքներ է վերաբնակեցրել այդ շրջաններում:

Գիտե՞ք` ինչու է Ադրբեջանն այնտեղ ներդրումներ անում ու մարդկանց բնակեցնում, իսկ դուք՝ ոչ: Որովհետև Ադրբեջանն այդ հողերն իրենն է համարել, իսկ դուք՝ ո՛չ:

«Հող հանձնողին հողին կհանձնենք» լոզունգը գոռացող ու Փաշինյանի դեմը կզող ультраподонок-ներ, հիմա այս հողն ու՞մն է:

Դուք պիտի Լեռնային Ղարաբաղը փրկեի՞ք, թե՞ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ժամանակին պետք էր ձեզանից փրկել, ինչպես որ դուք՝ ձեզ ու ձեր լակոտներին էիք փրկում պարտադիր զինվորական ծառայությունից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2469

Մեկնաբանություններ