Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պարադոքսալ բանկ է «Էվոկաբանկը»

Պարադոքսալ  բանկ է «Էվոկաբանկը»
28.08.2023 | 20:02

Մինչ Արցախում հումանիտար աղետ է հասունանում, հայաստանյան բանկերը մեր երկրում իրավական քաոս, հետևաբար, աղետ են նախապատրաստում:

Օրինակ, Evocabank-ը:

Եթե պայմանագիր ունեք «Էվոկաբանկի» հետ, ապա դա չի նշանակում, որ պայմանագրի կետերն անփոփոխ են մնալու պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում:

Մեծ է հավանականությունը, որ դրանք միակողմանիորեն (բանկի կողմից) փոփոխվեն:

Ընդ որում, դուք փոփոխության մասին չեք իմանա և օրերից մի օր փաստի առջև կկանգնեք:

Բանկի աշխատակից Լիլիթն ասում է, որ փոփոխությունները «բանկի կարգն է» (՞):

Լիլիթից ոչ այդքան հեռու նստած բանկի մեկ այլ աշխատակից պնդում է, որ պայմանագրերում փոփոխությունը կարող է «ծրագրով իրականացվել» (՞): Այսինքն, ստացվում է, որ քաղաքացու և բանկի միջև կնքված պայմանագիրը, «բանկի կարգով» և «ծրագրով» կարող է հաջորդ իսկ օրը, միանգամայն այլ՝ բնօրինակից էապես տարբերվող, բովանդակություն ունենալ, դրանից բխող հետևանքներով:

«Էվոկաբանկի» մասնաճյուղերից մեկի կառավարիչ Սահրադյան Արտաշեսը խնդիրը պարզաբանելու համար ժամանակ և տրամադրություն չունի:

Վերջինս առաջարկում է բողոք գրել և սպասել պատասխանի:

Պարադոքսալ բանկ է «Էվոկաբանկը»: Այնտեղ աշխատում են «ոչինչ չիմանալ», «ժամանակ չունենալ», «տակից գործել» և «շառից-փորձանքից» հեռու մնալ: Նույնիսկ ՀՀ պետական գանձապետարանի հաշվեհամարը բանկի աշխատակիցների համար «շառ է և փորձանք»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4334

Մեկնաբանություններ