Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թոթափում են մոգական հիպնոսի ազդեցությունը

Թոթափում են մոգական հիպնոսի ազդեցությունը
18.09.2023 | 18:02

Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության թիվն ու արդյունքները պարզ, տեսանելի ազդակներ են պարունակում, որոնք գալիս են արձանագրելու, որ ազգը թոթափում է ՔՊ-ի և ՆՓ-ի մոգական հիպնոսի ազդեցությունը և որոնք արդեն իսկ պետք է առաջացրած լինեն՝

ա) խուճապ ՔՊ-ում և ՆՓ-ի մերձավորագույն շրջապատում:

բ) Անհանգստություն Ադրբեջանում:

գ) Մտահոգություն Թուրքիայում :

Եվ իհարկե ամենակարևորը՝ հույսի ամրապնդում ՀԱՅԵՐԻ մեջ, որ ՔՊ-ական և ՆՓ-ական զիբիլից հնարավոր է և անհրաժեշտ է մաքրել Հայաստանն ու Արցախը, ամբողջ հայկական միջավայրը: Որ ՔՊ-ական և ՆՓ-ական աղետաբեր ծուղակը մոտ ապագայում կհայտնվի անցյալում:

Առաջ Աստված:

Կեցցե՛ վաղվա արժանապատիվ Հայաստանը,որը, ի հեճուկս ՔՊ-ի, ՆՓ-ի և Հայ ազգի մնացած թշնամիների, այնուամենայնիվ գալու է:

Արգամ Պողոսյան

Դիտվել է՝ 3367

Մեկնաբանություններ