Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Թուրքին անհրաժեշտ է հաղթել

Թուրքին անհրաժեշտ է հաղթել
25.10.2023 | 16:45

Իսկ դուք գիտեի՞ք, որ թուրք-պարսկական պատերազմները սկսվել են 1514 թվականին և ավարտվել 1823-ին։

Պատմության ամենաերկար տևած պատերազմներից մեկն է, որը տևել է 309 տարի, թվով 10 պատերազմ, որը դադարել է ռուսական կայսրության միջամտությամբ։ Պատերազմներ, որոնց ժամանակ մեծ Հայաստանը կիսվել է մանր մասերի։ Պատերազմներ, որոնք որոշել են Հայաստանի ու հայ ազգի ճակատագիրը։

10 անգամ կնքվել է խաղաղության պայմանագիր և 10 անգամ թուրքը խախտել է այդ պայմանագրերը և նախահարձակ է եղել։

Թուրքից երբեք հնարավոր չի եղել ու երբեք հնարավոր չի լինի խաղաղություն մուրալ։

Նույնիսկ հավասարը հավասարին պայմաններում թուրքը միշտ փորձելու է հարձակվել։

Թուրքին խաղաղություն հնարավոր է միայն պարտադրել:

Թուրքին անհրաժեշտ է հաղթել:

Անդրանիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. Պատմությունից անհրաժեշտ է դասեր քաղել։

Յուրաքանչյուր հարցի պատասխան կարելի է գտնել պատմության անցած էջերի մեջ...

Դիտվել է՝ 3901

Մեկնաբանություններ