Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Աղոթք առ…

Աղոթք առ…
09.11.2023 | 09:13

Իմ սեր Մարտակերտ

Սիրտս ափիդ մեջ դնեմ ու վառեմ,

Թող լույսով հրե քեզ բերող ճամփի խավարը ցրի,

Կերոնվեմ ճամփին Դադիվանք տանող,

Աղոթք բարբառեմ,

Դառնամ նոր հունդիդ համար պարարտ հող,

Արցունքս անեմ այգեբացին ցող,

Միայն Մարտակերտ, գիրկս հետ արի...

Ոտքիդ տակ փռեմ հոգիս վիրավոր,

Շունչս Թարթառիդ ջրերին խառնել,

Թող մի անգամ էլ հաղթանակով նոր

Գիրկս գամ, կարոտդ Նոր Խաչից առնեմ։

Նարե ՍՈՍԵ

Դիտվել է՝ 4072

Մեկնաբանություններ