ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.01.2024 | 00:01

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Քրիստոս, Որդի Աստուծոյ, անոխակալ եւ բարեգութ,

գթա քո արարչական սիրովդ

ի հոգիս հանգուցեալ ծառայից քոց:

Արա՛ արժանի ողորմութեան, քաւութեան

եւ թողութեան մեղաց:

Դասաւորեալ պայծառացո՛ ընդ սուրբս քո յաջակողման դասուն:

Զի դու՛ ես Տէր եւ արարիչ ամենեցուն,

դատաւոր կենդանեաց եւ մեռելոց:

Եւ քե՛զ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ,

այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:

Ամէն:

Դիտվել է՝ 2983

Մեկնաբանություններ