BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ասում են…

Ասում են…
18.05.2024 | 14:46

Ես հստակ ասել եմ՝ նյութական որևէ ակնկալիք, կլինի կազմակերպություն կամ անձ, եթե ինքը ներգրավված է այս շարժմանը, չի կարող ունենալ, սկսած ինձնից, փոխարենը՝ մենք բոլորս կստանանք Հայրենիք ու Պատիվ։ Ձեզ համար կամ ոմանց համար դա վերացական կհնչի, ինձ համար շատ կոնկրետ է, որովհետև մենք գտնվում ենք գոյաբանական խնդիրների առջև, և՝ ոչ միայն ապագայի իմաստով, այլ՝ հենց ներկայում, հենց հիմա։

Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Դիտվել է՝ 333225

Մեկնաբանություններ