Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանը դարձել է գետտո, իսկ Փաշինյան Նիկոլը կարգվել է գետտոյի «յուդենրատի» ղեկավար

Հայաստանը դարձել է գետտո, իսկ Փաշինյան Նիկոլը կարգվել է գետտոյի «յուդենրատի» ղեկավար
09.07.2024 | 07:50

Կիրանցում Փաշինյան Նիկոլը նկարվեց փշալարերի ֆոնին:

Վերջինս ուրախ էր: Ակնհայտ էր, որ նրա ուրախության պատճառը փշալարերն էին:

Հայաստանն ու Ադրբեջանը որևէ միջպետական պայմանագիր չունեն, հետևաբար` փշալարերը սահմանազատման ցուցիչ հանդիսանալ չեն կարող:

Փշալարերի առկայությունը և Փաշինյան Նիկոլի ուրախությունը կարող են մի քանի բացատրություն ունենալ:

Օրինակ, Հայաստանը դարձել է գետտո, իսկ Փաշինյան Նիկոլը կարգվել է գետտոյի «յուդենրատի» ղեկավար:

Կամ` դրախտն այլևս տեղափոխվել է Հայաստան և փշալարերով առանձնացել է դժոխքից:

Սակայն, դժվար է պատկերացնել, որ Աստված այնքան է «անճարացել», որ դրախտը դժոխքից առանձնացնելու համար դիմել է փշալարերի օգնությանը:

Բացի դրանից` ի՞նչ գործ ունի Փաշինյան Նիկոլը դրախտում:

Ըստ այդմ, առավել իրական է գետտոյի տարբերակը:

Եվ, իրոք, Նոր Հայաստանում առկա են գետտոն բնութագրող մի շարք չափորոշիչներ:

Միայն փշալար չկար, այժմ` կա:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3746

Մեկնաբանություններ