Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլի «ժողովրդավարությունը» «հաստատուն» քայլերով նույնանում է 2000-2008 թթ-ի հայաստանյան ավտորիտար իրականությանը

Նիկոլի «ժողովրդավարությունը» «հաստատուն» քայլերով նույնանում է 2000-2008 թթ-ի հայաստանյան ավտորիտար իրականությանը
24.02.2025 | 05:59

Դատարանը սահմանափակել է Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն: Էդգար Ղազարյանն իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:

Ավելորդ է ասել, որ նման ակտ կարող է կայացվել միայն ավտորիտար երկրներում:

Էդգարն իմ լավ բարեկամն է, և ես նրան ամուր աջակցություն եմ հայտնում. Հայաստանում որևէ մարդ չի կարող քրեական հետապնդման ենթարկվել խոսքի, կարծիքի համար:

Ընդ որում, այս սկզբունքն ինձ համար գերակա է ու պատրաստ եմ նման դեպքերում անվերապահ աջակցել նույնիսկ գործիչների, ովքեր ինձ հակադիր դիրքորոշումներ են հայտնում:

Շատերը զարմացած են այն իրավական բեսպրեդելով, ինչը կիրառել են Էդգարի դեմ:

Ես, մեղմ ասած, զարմացած չեմ:

Նիկոլի «ժողովրդավարությունը» «հաստատուն» քայլերով նույնանում է 2000-2008 թթ-ի հայաստանյան իրականությանը, որի համար բնորոշիչ էր կայուն ավտորիտարիզմը:

Այդ տարիներին՝ 2004 և 2008թթ-ին, ես երկու անգամ ամիսներով կալանավորվել եմ՝ խոսք ասելու, քաղաքական դիրքորոշում ունենալու համար:

Այդ թվերին եթերային սահմանափակումներ չէին կիրառում, որովհետև եթերն, առանց այն էլ, ընդդիմության համար փակ էր:

Հիմա, Էդգարը, բարեբախտաբար, ազատության մեջ է ու բոլորս նրան զորավիգ պետք է լինենք՝ նրա ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում:

Էդգարի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, ակնհայտորեն անմեղ մարդու նկատմամբ ապօրինի հետապնդում սանձազերծած քննիչն ու դատախազը պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ