Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժպտացող հոգիներ

Ժպտացող հոգիներ
02.05.2025 | 00:00

Հաղթահարել ձախորդ պարագաները, նշանակում է հաղթահարել սեփական անձը:

Ինձ հետևել ցանկացող աշակերտներին ասացի. «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»:

Շատ Բան կատարելու համար պետք է, որ դուք Շատ Բան լինեք:

Կատարելը, անելը, պետք է սոսկ անգիտակից արտահայտությունը լինի ձեր եղածի:

Մի’ վախեցեք, ամեն ինչ կարգին է:

Օրը թող համեմված լինի` ինձ ուղղված փոքրիկ աղոթքներով, Ինձ փնտրելու կարճ պահերով: Թող հոգին ժպտա իր սիրելիին:

Մարդիկ Աստծուն կոչում են` իբրև առաջին պատճառ: Այս ճշմարիտ է:

Նայեք Նրան իբրև առաջին պատճառը ամեն մի ճառագայթի, արևամուտը ցոլացնող յուրաքանչյուր գույնի, ջրերի վրա վետվետող ամեն մի գեղեցիկ հաճույքի:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ