BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

ՊԵԿ աշխատողները Իջևանում մեծ տուգանքներ են կիրառում

ՊԵԿ աշխատողները Իջևանում մեծ տուգանքներ են կիրառում
17.05.2025 | 13:15

Իջևան քաղաքից հայտնում են, որ Երևանից եկած հարկային տեսուչները փոքր խանութների տերերի վերաբերյալ մեծ տուգանքների արձանագրություններ են կազմել։ Նրանց բողոքների համաձայն՝ դեպք կա, երբ նորաբաց փոքր խանութում Երևանից ժամանած ՊԵԿ 2 աշխատակից միտումնավոր, տուգանքներ կիրառելու նպատակով, մեկ րոպեի ընթացքում երկու տարբեր գյուղմթերք են գնել և 2 դեպքում էլ տուգանքի արձանագրություն կազմել։ Իջևանցիները հայտնում են, որ փոքր տնտեսվարող կա, որի վերաբերյալ մոտ 700 հազար դրամ տուգանքի արձանագրություններ են ձևակերպել։ Իջևանցի փոքր տնտեսվարողները լրագրողիս դժգոհեցին, որ իրենց համաքաղաքացի Նիկոլ Փաշինյանը իրենց հաշվին պետական բյուջե է լցնում, որ հետո պետական պարգևավճարներով այն մսխի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ