Սրբադասված ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված։ Երբ նրան հեռացրել են Արմավիրի մարզի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոցից, որտեղ ինքն աշխատել էր 13 տարի, ինքը դատի էր տվել դպրոցին ու պարտվել դատը:
Բոլորս էլ հասկանում ենք, որ նկատողություններով աշխատակցին ազատելը ծայրահեղ մեթոդ է։ Սովորաբար խնդրի դեպքում առաջարկվում է իր դիմումի համաձայն ինքնակամ հեռանալ։
Բայց, փաստորեն, այս դեպքում չի ստացվել։
Էն որ Մերձավանում ասում էր՝ «սաղ դպրոցն իմ դեմ ա հելել, ես իրանցից չեմ, դրանից ա», պարզվում ա դա էլ էր սուտ։
Ինքն առնվազն 13 տարի աշխատել է ԻՐ հարազատ Արմավիրի դպրոցում, ու իրեն այնտեղից խայտառակ ձևով հանել են, հետո հետն ընկել դատական քաշքշուքի մեջ ու այդտեղ էլ խայտառակ արել։ Պատկերացրեք, թե ինչ աստիճանի պետք է հասցրած լինի, որ այդքան տարի աշխատելուց հետո ոչ թե սիրով ու շնորհակալությամբ թոշակի ուղարկեն, այլ նկատողություններով հեռացնեն։
ԱՐԴ1/0396/02/22 համարով դատական գործի մեջ կարդում ենք, որ գործընկերների հետ կապված հարաբերությունները եղել են մի փոքր լարված:
Տիկին Դավթյանը միշտ դժգոհ էր լինում դասաբաշխումից, վիճաբանություն էր ստեղծում դասաժամերը ավելի կամ պակաս լինելու համար: Միչդեռ բոլորի դասաժամերը հավասար են եղել:
Ո՞նց է ստացվում, որ «կիրթ, վաստակաշատ» ուսուցչուհուն վտարում են իր հայրենի Արմավիրի դպրոցից, Երևանի առնվազն թվով 2 դպրոցից, Կոտայքի մարզի առնվազն 1 դպրոցից ու Մերձավանի դպրոցից։ Մարդ չի կարող էդքան լավը լինի ու իրեն առնվազն 5 դպրոցից սկանդալով վռնդեն։
ՈՒ հարց ԿԳՄՍ կոչված թյուրիմացությանը. ո՞նց է ստացվում, որ նկատողություններով հեռացված ու կոնֆլիկտային անձին հնարավորություն է ընձեռվում նորից ու նորից մասնակցել դպրոցների մրցույթներին, նորից ու նորից վռնդվել այդ դպրոցներից, հետո նորից մտնել կրթական պրոցեսի մեջ։
Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ