BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ինչպե՞ս եք թույլ տվել, որ «խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումամբ» մարդը շրջի դպրոցից դպրոց

Ինչպե՞ս եք թույլ տվել, որ «խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումամբ» մարդը շրջի դպրոցից դպրոց
20.05.2025 | 18:28

Պարզվում է, որ Մերձավանի աղմկահարույց ուսուցչուհին 2017-ից հաշվառված է Արմավիրի մարզի Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումով...

Հիմա հարց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կոչվածին. ինչպե՞ս և ինչո՞ւ եք թույլ տվել փաստացի հոգեբուժական կաբինետում գրանցված մարդուն մասնակից դառնալ կրթական պրոցեսին։ Ինչպե՞ս եք թույլ տվել, որ «խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշումամբ» մարդը շրջի դպրոցից դպրոց, տապալի դասապրոցեսներն ու հեղինակազրկի դպրոցները։

Դուք այստեղ մեծ հանցավոր անգործություն եք թույլ տվել, ու դրա համար էլ ափալ-թափալ շտապեցիք մեղադրել, դպրոցին, տնօրենի ժ/պ-ին, երեխաներին, բայց ոչ երբեք ձեր կողմից սերունդ կրթելուն մոտ թողնված հոգեկան խնդիրներ ունեցողին։

Հիմա պարզ ա, չէ՞, թե ինչու էր Դդումն առաջինը շտապում սատարել խեղճ ուսուցչուհուն. իր կառավարման տարիներին է եղել այդ բացթողումը ու այս ողջ ընթացքում ոչ ոք ուշադրություն չի դարձրել...

Իսկ ինչ է իրենից ներկայացնում այդ հիվանդությունը.

Քրոնիկական զառանցողական խանգարումը հոգեկան հիվանդություն է, որի ժամանակ անձը երկար ժամանակ (սովորաբար 3 ամսից ավելի) ունենում է զառանցանք՝ մշտական կեղծ համոզմունքներ, մինչդեռ մնացած հոգեկան գործառույթները համեմատաբար պահպանված են։ Զառանցանքը սովորաբար համակարգված է (օրինակ՝ նախանձի, հետապնդման, մեծության և այլն։ Տեսանյութում կտեսնեք, որ այս բոլոր ախտանիշներն եղել են իր մոտ։

Անձի վարքագիծը կարող է ադեկվատ լինել զառանցանքից դուրս։ Այս խանգարումը պահանջում է հոգեբուժական հսկողություն և բուժում, սովորաբար՝ հակահոգեզառանցողական դեղամիջոցներով։

Եվ, քանի որ գործ ունենք հոգեպես անառողջ մարդու և այդ մարդու դրսևորած վարքի հետ, սա կլինի այս թեմայով իմ վերջին գրառումը։ Բայց նորից կասեմ. ինչ որ մեկին հերոս դարձնելուց առաջ համոզված եղեք, որ ճիշտ ուղու վրա եք։ Հատկապես այս համացանցի դարում դա այնքան անշնորհակալ գործ է, որ էլ ասելու չէ։ Մի շտապեք արագ ու էմոցիոնալ որոշումներ կայացնեմ, մի պաշտպանեք մի բուլինգը՝ փոխարենը ստեղծելով մեկ այլ բուլինգ։ Ու ընդհանրապես, ինչքան քիչ ձեր կարծիքն առիթ ու անառիթ արտահայտեք, այնքան լավ ձեզ համար։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ