Իմպիչմենտը և «Ո՞վ է բերել Փաշինյան Նիկոլին» հարցադրումը վերջերս դարձել են հայաստանյան քաղաքական կյանքի գլխավոր օրակարգային հարցեր:
Անսպասելիորեն, ի դեմս Մարուքյան Էդմոնի, ստանում ենք հարցերի պատասխանները:
Եվ, այսպես ...
Պարզվեց, որ Փաշինյան Նիկոլին իմպիչմենտ հայտարարելու միակ բացահայտ «շահառուն» Մարուքյան Էդմոնն է:
Աներկբա է, որ վերջինս ոչ ԱԺ-ում, ոչ փողոցում չունի իմպիչմենտի գործընթացն իրագործելու համար անհրաժեշտ ռեսուրսներ:
Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլի հերթական քաղաքական հաղթանակի ականատեսն ենք լինելու:
Իսկ ո՞վ է ապահովում Փաշինյան Նիկոլի քաղաքական հաղթանակները:
Տրամաբանորեն` նա, ով «բերել է Փաշինյան Նիկոլին»: Տվյալ դեպքում, Փաշինյան Նիկոլի քաղաքական հաղթանակն ապահովվում է Մարուքյան Էդմոնի միջոցով, հետևաբար, Փաշինյան Նիկոլին «բերողը» «բերել է» նաև Մարուքյան Էդմոնին:
Իսկ ո՞վ է բերել Մարուքյան Էդմոնին:
Не будем называть, кто, хотя это был Слонёнок!
Հիշեցնեմ, որ Մարուքյան Էդմոնը քաղաքական ասպարեզում ի հայտ եկավ 2012 թվականին մայիսի 6-ին:
Այդ օրը նա մեծամասնական համակարգով թիվ 30 ընտրատարածքից ընտրվեց ԱԺ-ի պատգամավոր:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ