Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում կա բանդիտների մի խումբ, օտարերկրյա գործակալների խումբ, որը խաբեությամբ ու օտարերկրյա փողերով յուրացրել է իշխանությունը

Հայաստանում կա բանդիտների մի խումբ,  օտարերկրյա գործակալների խումբ, որը խաբեությամբ ու օտարերկրյա փողերով յուրացրել է  իշխանությունը
09.05.2023 | 21:30

Վերջապես մեկդ ասեք.

1. Որ ուժերը պետական դավաճանի հետ են, ուրեմն Հայաստանի և Արցախի թշնամիներն են:

2. Որ ուժերը պետական դավաճանի հետ չեն ուրեմն դաշնակից են:

3. Թվեք այդ երկու ուժերի անունները ՝ բացահայտ, առանց խաղերի ու հրապարակային:

4.Հրապարակային հայտարարել , որ Նիկոլը և իր բանդան, և իրենց սատարողները պետական դավաճան են:

5.Հայտարարել դաշնակից ուժերի կազմկոմիտեի կազմը և վարչապետի թեկնածուի անունը:

6. Պահանջել պետական դավաճանի և իր բանդայի հրաժարականը և դուրս գալ կենաց մահու պայքարի:

Թե չէ պարոն վարչապետ, Նիկոլ Փաշինյան, իշխանություն, կառավարություն, թե բա Ազգային ժողով և այլն ... Հայաստանում այլևս նման բաներ չկան, կա բանդիտների մի խումբ, օտարերկրյա գործակալների խումբ, որը խաբեությամբ ու օտարերկրյա փողերով յուրացրել է իշխանությունը և հետևողականորեն ու ծրագրված Հայաստանը և Արցախը տանում է կործանման:

Կոնկրետ ինձ , որպես ՀՀ քաղաքացու, այլևս ձեր հայրենասիրական լոլոները, կլոր սեղանները, կրկնվող ասուլիսները, սահմանադրական քննարկումները և նույնաբովանդակ քնեցնելու շոուներն այլևս չեն հետաքրքրում:.

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Կոլաժը`ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 5923

Մեկնաբանություններ