Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ես Քոչարյան անունով գործչի չեմ ճանաչում»

«Ես Քոչարյան անունով գործչի չեմ ճանաչում»
24.06.2014 | 15:09

«Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ վաղուց ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի: Ես չեմ ընդունում այդպիսի քաղաքական գործիչ: Եվ նրա խոսքերն ինձ համար ոչ մի նշանակություն չունեն: Խոսում եմ իմ անունից, իսկ ՀԱԿ-ում, բնականաբար, այդ տեսակետը գերակշռում է»,- այսօր հրավիրած ասուլիսում օրերս Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին առնչվող լրագրողների հարցին այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`հավելելով, որ չի ցանկանում ոչ մի մեկնաբանություն տալ Քոչարյանի հայտարարություններին, եթե անգամ նա գործող իշխանություններին է քննադատում:
Ավելին, ըստ ընդդիմադիր գործչի, եթե գողը խոսում է գողությունից, անբարոյականը` անբարոյականությունից, չի նշանակում, որ իրենք արդեն մաքրվել են:
Անդրադառնալով Որոտան ՀԷԿ-ի վաճառքին` Արամ Մանուկյանը նախ ընդգծեց, որ Որոտանը, Սևանը, պետություն պահող արժեքներ են, և եթե քաղաքացիական խմբերը պայքարում են, դա անում են պետության համար: «Որոտանը, ինչպես գազը, ինչպես հոսանքը, ինձ համար սիմվոլ է, տնտեսական լուրջ լծակ, որից կախված է երկրի տնտեսական քաղաքականությունը: Ես հիմնավորապես համոզվել եմ, որ և իրավական, և տնտեսական առումներով Որոտանի վաճառքը հանցագործություն է պետականության նկատմամբ»,-փաստեց Արամ Մանուկյանը` նշելով, որ հիմնավոր հաշվարկներ ունի, որ Որոտանի ինքնարժեքային գինը մեկուկես միլիոնից անցնում է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ