-
17.10.2020|
15:26
Հայաստանն իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա՝ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպելու համար, որպեսզի քննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի դիտարկման մեխանիզմը, «Интерфакс»-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
-
17.10.2020|
15:19
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է գումարել արտակարգ նիստ՝ Լեռնային Ղարաբաղում մարտերի հետ կապված իրավիճակը քննարկելու համար՝ հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:
-
17.10.2020|
15:16
Հոկտեմբերի 16-ին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման ծրագրերի համակարգող Մայա Սիմոնյանը և Առողջության և սնուցման ծրագրերի համակարգող Միհրան Հակոբյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում այցելել են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վիրավորված երեխաներին, հայտնում են ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում:
-
17.10.2020|
15:13
Պաշտպանության բանակը շարունակում է ներկայացնել նորօրյա հերոսներին։
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված քաջորդիներից է փոխգնդապետ Տարոն Քոչարյանը, որ հստակ կազմակերպել է իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ:
-
17.10.2020|
15:12
Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի ՀՀ քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք տեղափոխելու, համանման այլ ոչ հավաստի երևույթների վերաբերյալ:
-
17.10.2020|
15:11
Թեհրանն աջակցում է Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ու Հայաստանի միջև զինադադարի հաստատմանը՝ հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է «Интерфакс»-ը:
-
17.10.2020|
15:10
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը.
-
17.10.2020|
15:09
Գիշերը հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
-
17.10.2020|
15:02
ՀՀ օդային տարածքում ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու անօդաչու թռչող սարք, գիշերը Ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:
-
17.10.2020|
11:26
ԵՄ երկրների ղեկավարների սամիթը պատժամիջոցներ չսահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ Միջերկրականում իր գործողությունների համար՝ հայտարարեց Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մամլո ասուլիսում: