-
07.10.2020|
17:05
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Օսմանյան կայսրության հաղթական օրերը վերադարձնելու փորձերը վատ են անդրադառնում ազգային արժույթի վրա և շարունակում են արժեզրկել լիրան, հայտնում է FBS Inc արժութային բրոքերի ֆինանսական շուկայի վերլուծաբան Գասպար Մարկոսյանը:
-
07.10.2020|
17:02
Գիշերը հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։
-
07.10.2020|
17:01
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ևս 40 զոհված զինծառայողի անուն։ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները․
-
07.10.2020|
16:52
Նավթամթերքի բազայի կողքին զորանոց են պահում սրանք, Facebook-ում գրել է ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
07.10.2020|
16:51
Կրեմլը չի հաստատում տեղեկությունները, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից:
-
07.10.2020|
16:49
Այո, Իրանից կա պատասխան, և բարեբախտաբար, ոչ զուտ քաղաքական հայտարարությունների տեսքով, միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
-
07.10.2020|
16:48
Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հերքել է WarGonzo նախագծի հաղորդագրությունը, որ ադրբեջանցիները Օդեսայում հավաքագրում են ուկրաինական արմատական ազգայնական «Ազով» և «Աջ Հատված» խմբավորումների մարտիկներին՝ ԼՂ հակամարտության գոտի ուղարկելու համար:
-
07.10.2020|
16:47
Ռուսաստանը կնպաստի քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ հուն վերադարձնելուն՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:
-
07.10.2020|
16:43
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում հնարավորինս շուտ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
-
07.10.2020|
16:41
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։