01.06.2018|
01:28
N 31-ը Կույբիշև քաղաքի Կրյաժ թաղամասում տեղակայված գնդի N 1 վաշտի ծածկագիրն էր։ Օրապահը վերցնում էր դարչնագույն հեռախոսի սև ընկալուչն ու խրոխտ զեկուցում. «N 31-ը լսում է»։ Գունդը քաղպաշտպանական զորամիավորում էր, ծագել էր սառը պատերազմի ենթատեքստում և անփառունակ գոյատևում էր, ինչպես խորհրդային յուրաքանչյուր ավանդույթ։