-
14.12.2020|
22:59
Ռուսաստանը հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Տեղեկատվությունն իսկապես քիչ է, մենք հետեւում ենք իրադարձություններին», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման հաղորդագրությունները:
-
14.12.2020|
22:53
Միջազգային հումանիտար «Միր» հիմնադրամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գծի ընթացքում նախատեսում է նրան հրավիրել Հայաստանում՝ Մի-24 ուղղաթիռի կործանման վայրում տեղադրվելիք հուշարձանի բացմանը՝ հայտնում է Wargonzo նախագիծը:
-
14.12.2020|
22:48
Գերիների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ աշխատած, փաստաբան Սիրանուշ Սահակյանն ադրբեջանցի դիվերսանտների՝ Գուլիևի և Ասկերովի Ադրբեջանին վերադարձելը համարում է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշման հետևանք։
-
14.12.2020|
22:34
Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին: Ադրբեջանական Caucasian bureau տելեգրամ-ալիքը հրապարակել է նրանց լուսանկարը Բաքվի օդանավակայանից:
-
14.12.2020|
22:31
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը, հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը։
-
14.12.2020|
22:30
Մոսկվան և Անկարան ավարտում են աշխատանքները Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի բացման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, նշելով, որ բանակցությունները տարվում են Բաքվի հետ համագործակցությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հրադադարի վերահսկման կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում։
-
14.12.2020|
22:28
Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած երկու գյուղերի՝ Խծաբերդի ու Հին Թաղերի ուղղությամբ ադրբեջանական գրոհի հետևանքով կան վիրավորներ ու գերեվարվածներ՝ տեղեկացրին այս երկու գյուղերի համայնքապետերը:
-
14.12.2020|
22:27
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը 4 զինծառայողների է ձերբակալել` հայ զինվորների աճյունները անարգելու և ղարաբաղյան հակամարտության գոտում կատարած հանցագործությունների, այդ թվում՝ հայերի գերեզմանները քանդելու, տեսանյութերը համացանցում տարածելու համար։
-
14.12.2020|
13:18
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի՝ Ֆեյսբուքի ւղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտման հարցին։
-
14.12.2020|
13:16
«Երեկ Անվտանգության խորհրդի նիստում ասացի, որ առանձին քննարկման թեմա է, թե ինչու խաղաղապահները մինչև շաբաթ օրը չէին տեղակայվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, բայց փաստն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ։ Ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզը, որտեղ ներառված են Խծաբերդ-Հին Թաղեր գյուղերին հարող տարածքները»։