Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բաղդասարյանը` Զուրաբյանին. «98-ին մի խումբ մարդկանցով դուք երդվել եք, որ հայ ժողովրդից պիտի վրեժ լուծեք»

Բաղդասարյանը` Զուրաբյանին. «98-ին մի խումբ մարդկանցով դուք երդվել եք, որ հայ ժողովրդից պիտի վրեժ լուծեք»
24.02.2015 | 16:58

«Այստեղ, պարոն Զուրաբյան, բերել եք ուլտիմատումներով, մի գրիչով գրված ինչ-որ հայտարարություն և ուզում եք քննարկենք: Այդտեղ քննարկման բան չկա,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի` կառավարման ճգնաժամի առնչությամբ նախագծին:- Այսօր դուք խոսում եք ժողովրդի անունից, դուք իրավունք չունեք ձեր խմբակցության անունից խոսել, էլ ուր մնաց ժողովրդի: Ձեր խմբակցության ելույթներին ուշադիր հետևում եմ, յոթից հինգը հակասական ելույթներ են ունենում: Դուք մի խմբակցություն չեք կարող ղեկավարել, ոնց պետք է ժողովուրդ ղեկավարեք: Խելքի աշեցեք»:

Դիմելով Լևոն Զուրաբյանին, Բաղդասարյանն ասաց. «98-ին մի խումբ մարդկանցով դուք երդվել եք, որ հայ ժողովրդից պիտի վրեժ լուծեք: Այդ վրեժխնդրությունն արդեն երևում է»: Ըստ պատգամավորի, ՀԱԿ-ի նպատակը ցնցումներն են ու վրեժխնդրությունը սեփական ժողովրդի հանդեպ: Ավելին, մեծամասնության ղեկավարի պնդմամբ, Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, սակայն այդ հանգամանքն ամենևին էլ իշխանության սրտով չէ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ