Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Կարծում եմ` անցել եմ հիմնական մրցույթը իմ աշխատանքով»

«Կարծում եմ` անցել եմ հիմնական մրցույթը իմ աշխատանքով»
16.01.2018 | 12:07

Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է անցկացվելու: Ժամկետի մասին նախարարությունը դեռ տեղեկություն չի հաղորդել: Հիշեցնենք, որ պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացրած չորս թեկնածուներից մեկը մրցույթին չէր ներկայացել: Թեստավորման փուլը հաղթահարել էր մրցույթին մասնակցած երեք թեկնածուներից մեկը, որն էլ չէր հաղթահարել հարցազրույցի փուլը: Մրցույթին չէր ներկայացել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Եղիշե Խերանյանը:


«Իրատեսի» հետ զրույցում Եղիշե Խերանյանն ասաց, որ մրցույթին չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով: Եթե շատ արագ չլինի նոր մրցույթը, հնարավոր է` մասնակցի, դեռ վերջնական չի որոշել: Հետաքրքրվեցի, թե ինչպես է տրամադրված մրցույթին: Մեր զրուցակիցն ասաց, որ վստահ է իր ուժերին, հակառակ դեպքում անիմաստ է համարում նման քայլ անել. «Կարծում եմ, հաջողությամբ անցել եմ հիմնական մրցույթը` իմ աշխատանքով: Թեև դա ուրիշ բան է, նա` ուրիշ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1824

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ