Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կլորիկ գումար՝ պահուստային ֆոնդից

Կլորիկ գումար՝ պահուստային ֆոնդից
28.09.2018 | 02:30

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ավանդաբար կառավարությունը պահուստային ֆոնդից որոշեց մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հատկացնել կլորիկ գումար։ Եվ այսպես Լոռու, Արմավիրի, Տավուշի և Շիրակի մարզերին կտրամադրվի 82 մլն 913 հազար դրամ։

Ինչ խոսք, մարզերում կուտակված խնդիրները շուտափույթ լուծում են պահանջում, սակայն հետաքրքիր է, թե որքանով հատկացվող գումարները նպատակային կծախսվեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը շատ չի ուշանա։ Իսկ մինչ այդ գործադիրի երեկվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց հարցը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ հետաքրքիր դիտարկում արեց. «Պետք է ներկայացվեն նախագծային և նախահաշվարկային հաշիվները»։ Իսկապես, ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ հատկացում անելուց առաջ մարզպետները ներկայացնեին վերը նշված հաշվարկները, ինչը հնարավորություն կտար հասկանալու, թե որքանով են միջոցները նպատակային ծախսվել։ Ինչևէ։ Կառավարությունը երեկ առատաձեռն էր մարզերի նկատմամբ. ևս 9 մարզերի տնտեսական և սոցիալական զարգացման համար պետբյուջեի պահուստային ֆոնդից տրամադրվեց 421 մլն 235 հազար դրամ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ