Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացման մասին

Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացման մասին
02.02.2019 | 19:39

Վթարված Սու-25 ի սև արկղի տվյալներից մեկի ստացումը դեռ չի նշանակում ողջ տվյալների ուսումնասիրությունը ավարտվել է, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Նման տվյալները շատ են։ Կա քննություն իրականացնող մարմին, որը ավարտելով քննությունը ըստ անհրաժեշտության կհայտնի արդյունքները», – գրել է նա:


Հիշեցնենք, որ Մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում՝ ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ։ Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը։ Նշանակվել են փորձաքննություններ:

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ