Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գերմանիան դուրս կհանի Իրաքից իր զինվորականներին

Գերմանիան դուրս կհանի Իրաքից իր զինվորականներին
07.01.2020 | 22:50

Իրաքում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո սրված իրավիճակում Գերմանիան կվերաբաշխի Իրաքում գտնվող զինված ուժերը տեղափոխելով Քուվեյթ և Հորդանան՝ տեղեկացնում է DPA գործակալությունը հղում կատարելով Գերմանիայի ԱԳ և ՊՆ նախարարներ Հեյկո Մաասի և Անեգրեթ Քրամփ Քարենբաուերի Բունդեստագին ուղղված նամակում։ «Իհարկե, մենք հարգանքով ենք վերաբերվում Իրաքի կառավարության ցանկացած ինքնիշխան որոշմանը: Սկզբունքորեն, մենք պատրաստ ենք շարունակել ցուցաբերել մեր աջակցությունը միջազգային շրջանակներում, եթե Իրաքի կողմից լինի դրա պահանջը և իրավիճակը դա թույլ տա։ Այնտեղ (Բաղդադում և Թաջիում) տեղակայված զինվորները շուտով կտեղափոխվեն Հորդանան և Քուվեյթ: Երբ վերապատրաստումը (իրաքցի զինվորների) վերսկսվի, դրանք կարող են վերադարձվել », – գրված է նամակում:

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ