ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ոչ թե պայմանավորվածությունն է էական, այլ դրա գինը

Ոչ թե պայմանավորվածությունն է էական, այլ դրա գինը
25.09.2020 | 23:33

Այլևս կարևոր չէ, թե Փաշինյանի ու Ալիևի միջև իսկապես պայմանավորվածություն, գաղտնի բանակցություններ եղել են, թե՞ ոչ, էական է, թե հայկական կողմն ի՞նչ գին պետք է վճարի դրա դիմաց։ Չէ՞ որ հենց այնպես չէ Ադրբեջանի ղեկավարը Փաշինյանին ժամանակ բաշխել։ Ի՞նչ է խոստացել Փաշինյանը նրան։ Ահա այս հարցն է այսօր առաջնային, թե չէ նախորդ երկու տարում էլ ընդդիմադիր չմնաց, որ չհայտարարեր, թե վերելակային պայմանավորվածություն կա, այլ բան է, որ իշխանության ներկայացուցիչները թրերն առած ընդդիմախոսների դեմ էին կռվում՝ պիտակավորելով նրանց ու փորձելով անհաջող հերքել։

Ու այս ամենում վատն այն է, որ Ալիևը և Փաշինյանը սկսել են միմյանց կոմպրոմատներով սպառնալ, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն տրված ժամանակն ավարտվել է, այլև խոստումը կատարելու պահն է հասունացել։ Իսկ դա հաստատ հօգուտ մեզ չէ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ