Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՊՆ. Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող

ՊՆ. Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող
26.09.2020 | 14:34

«Ժամանակը» գրում է.

«Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի»։ Հրապարակման վերաբերյալ
Banak.info կայքը պարզաբանում խնդրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից։ «Երկու տարի առաջ` 2018-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող,- ասաց Շուշան Ստեփանյանը:- Զորացրումը ևս կկազմակերպվի օրենքի շրջանակներում»։

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ