Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռազ­մի դաշ­տում է ո­րոշ­վում Ար­ցա­խ­յան հար­ցը

Ռազ­մի դաշ­տում է ո­րոշ­վում Ար­ցա­խ­յան հար­ցը
29.09.2020 | 00:43

Կի­րա­կի վաղ ա­ռա­վո­տյան ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նի ողջ եր­կայն­քով սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մը ո­րոտ չէր պարզ եր­կն­քում։ Հու­լի­սյան մար­տե­րից հե­տո ա­մեն օր ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը, վեր­լու­ծա­բան­նե­րը գու­ժում էին, որ Ադր­բե­ջանն ին­տեն­սիվ պատ­րաստ­վում է լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան ար­շա­վի, պա­տե­րազ­մի շունչ կա օ­դում։ Չնա­յած փոր­ձա­գետ պետք չէր լի­նել հաս­կա­նա­լու հա­մար, որ Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի պաշ­տո­նյա­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ժամ ա­ռաջ մո­տեց­նում են պա­տե­րազ­մը։


Ա­վե­լին, Թուր­քիա­յի գոր­ծո­նը ևս վա­ղուց գաղտ­նա­զերծ­ված էր, և հայ­կա­կան կող­մը գի­տեր, որ այս պա­տե­րազ­մը սկ­սե­լու է թուրք-ադր­բե­ջա­նա­կան սիա­մա­կան զույ­գը։ Ի­րա­վի­ճա­կը հս­տակ գի­տակ­ցում էր Հա­յաս­տա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, պաշտ­պա­նա­կան գե­րա­տես­չու­թյունն ա­մե­նօ­րյա պատ­րաս­տու­թյան մեջ էր։ Քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը, կար­ծես, դի­վա­նա­գի­տա­կան ճա­կա­տում հար­ցը փա­կել էր և խն­դի­րը թո­ղել բա­նա­կին։ Սրա մա­սին է հու­շում նաև այն, որ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյանն ա­նար­ձա­գանք էր թող­նում։ Հի­մա խն­դի­րը ռազ­մի դաշ­տում է ո­րոշ­վում, լռել է դի­վա­նա­գի­տու­թյու­նը, գոր­ծի է դր­վել զեն­քը։


Դեռ վաղ է ա­սել, թե պար­տադր­ված այս պա­տե­րազ­մից քա­ղա­քա­կան ինչ «ա­վար» կու­նե­նանք, բայց մի քա­նի բան պետք է միշտ հի­շել. երբ մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում հա­վա­սա­րու­թյան նշան է դնում ռազ­մա­տենչ Ադր­բե­ջա­նի և սե­փա­կան հո­ղում իր գո­յու­թյան ի­րա­վուն­քը պաշտ­պա­նող Հա­յաս­տա­նի միջև, պետք չէ այդ հան­րույ­թը թշ­նա­մի հայ­տա­րա­րել, ինչ է թե՝ չի մտա­ծում քո մա­սին։ Նախ պի­տի ինք­ներս մեզ հարց տանք՝ իսկ մենք նրա հետ կա­ռու­ցել կամ ու­նե՞նք այն­պի­սի հա­րա­բե­րու­թյուն­ներ, ո­րոնք կն­պաս­տեին թա­ցը չո­րից զա­տե­լուն։
Երբ ա­մեն ան­գամ փոր­ձում ենք աշ­խար­հին ցույց տալ, որ մեր ա­խո­յա­նը քնած մար­դուն կաց­նա­հա­րո­ղի, խա­ղաղ բնակ­չու­թյա­նը մոր­թո­ղի, զին­վո­րին գլ­խա­տո­ղի գե­նե­տիկ կոդ ու­նի, ինք­ներս մեզ հարց տվե՞լ ենք՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ինչ­պե՞ս է հա­վա­տա­լու դրան, երբ մեր ներ­սում կան մար­դիկ, ո­րոնք նման դր­կի­ցի հետ խա­ղաղ ապ­րել են փայ­փա­յում։ Չե՞ն ա­սի՝ մեզ ին­չու՞ եք վա­տա­մարդ դարձ­նում, ե­թե ինք­ներդ դեռ խել­քի չեք ե­կել։ Իսկ երբ ո­րո­տում են թն­դա­նոթ­նե­րը, ար­դա­րու­թյուն պա­հան­ջելն ա­նի­մաստ գործ է ա­նար­դար աշ­խար­հից։ Այս պա­հե­րին է երևում դի­վա­նա­գի­տու­թյանդ ու­ժը, թե նա­խորդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում քա­նի պե­տու­թյան հետ ես կա­րո­ղա­ցել ճիշտ աշ­խա­տել, քա­նի­սին ես տևա­կան ու հետևո­ղա­կան աշ­խա­տան­քով հա­մո­զել քո ար­դա­րա­ցիու­թյան մեջ։


Մի դի­տար­կում ևս. հա­յերս միշտ ցա­վոտ ենք ար­ձա­գան­քում, երբ հատ­կա­պես Ռու­սաս­տանն է Ադր­բե­ջանն ու Հա­յաս­տա­նը հա­վա­սար հար­թու­թյան վրա դի­տար­կում, բայց խա­ղաղ պայ­ման­նե­րում ցան­կա­նում ենք «պոկ­վել» Ռու­սաս­տա­նից ու դառ­նալ եվ­րո­պա­ցի։
Հի­մա պա­տե­րազմ է, ու մենք էլ պա­տե­րազ­մո­ղի հո­գե­բա­նու­թյամբ ենք դա­տո­ղու­թյուն­ներ ա­նում, մինչ­դեռ վա­ղուց ժա­մա­նակն է, որ սո­վո­րենք խա­ղաղ օ­րե­րին մտո­րել, ծանր ու թեթև ա­նել, սթափ գնա­հա­տել ի­րո­ղու­թյուն­նե­րը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ