Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները»

ԼՂ-ում մարտի են դուրս եկել «Սառը պատերազմի ատոմային հրեշները»
30.09.2020 | 21:47

Независимая газета-ն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից ծանր զինատեսակների կիրառմանը: Պարբերականը նշում է, որ կարծես թե հնարավոր չի լինի փոքրամասշտաբ արյունահեղությամբ ավարտել հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Ռազմաճակատից համացանցում հայտնված կադրերի համաձայն՝ ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել հայկական դիրքերը գերհզոր 203 մմ տրամաչափի «Պիոն» հրետանային սարքերից և ՏՕՍ-1 «Բուրատինո» բազմակողմանի հրթիռային համակարգերից, ինչը խոսում է ադրբեջանական կողմի անհաջողության մասին: Ռուսաստանում այդ զենքերն ուղարկվել են Գերագույն բարձրագույն հրամանատարության պահեստազոր և նախատեսված են հակառակորդի կրակային զանգվածային ոչնչացման համար: Եթե «Պիոն»-ներն ու ՏՕՍ-երն են մտել մարտի դաշտ, Երևանի կործանիչներին էլ երկար սպասելու կարիք չի լինի:Այս համակարգերի օգտագործումը հակամարտությունը կտեղափոխի բոլորովին այլ մակարդակ:


«Պիոն» ծանր հրետանային համակարգը կրակում է տարբեր լիցքերով: Իրենց կործանարար հատկությունների և միջուկային զինամթերք օգտագործելու հնարավորության համար արևմուտքում այս հրետանային համակարգերը ստացել են «Սառը պատերազմի ատոմային հրեշներ» անվանումը: Պակաս վտանգավոր չեն ՏՕՍ-երը: Սա լեգենդար «Կատյուշայի» նմանակն է, որը ստեղծվել է նոր տեխնոլոգիական մակարդակով: Այն պարունակում է 24 հրթիռ: Համազարկը ծածկում է 4 հա տարածք: Հրթիռի ընկնելիս աէրոզոլ է բարձրանում, որն ակնթարթորեն թափանցում է ցանկացած ճեղքվածք, բունկեր կամ բնակելի շենք և պայթեցնում է: Պայթյունի էպիկենտրոնում խառնուրդի այրման ջերմաստիճանը հասնում է 800 աստիճանի, այս եղանակով ստեղծված պայթյունի ալիքը կրկնակի ուժեղ է, քան սովորական զինամթերք օգտագործելիս:


Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը գտնում էլ, որ այսպիսի հզոր զենքերի օգտագործումը ադրբեջանական բանակի անհաջողությունների հետևանքն է:
«Մարտերի առաջին օրը ադրբեջանցիները նախատեսում էին ճեղքել հայկական պաշտպանությունը 50, իսկ որոշ ուղղություններով նույնիսկ մինչև 100 կմ խորությամբ: Դա տեղի չունեցավ, հիմա նրանք ուզում են ծանր զենքեր գործածել ՝ իրավիճակը փոխելու համար: Սրանք իսրայելական Sky Striker տեսակի ԱԹՍ-ների պես բարձր ճշգրտության զենքեր չեն, որոնք նախկինում օգտագործվել են թիրախներ խոցելու համար: ՏՕՍ-երը, «Պիոն»-ները, «Իսկանդեր»-ները հարվածում են տարածքներին առանց հատուկ թիրախավորման, իսկ դա նշանակում է, որ ոչնչացնում են ոչ միայն զինվորականներին, այլ նաև խաղաղ բնակիչներին: Ամեն դեպքում ադրբեջանական զորքերը տեղի բնակչությանը նման հարվածներ հասցնելու մասին չեն զգուշացրել»,-ասել է Լեոնկովը: Փորձագետի խոսքերով` այս ամենը խոսում է Ղարաբաղում ծայրաստիճան լարված իրավիճակի և այն հետևանքների մասին, որոնք հակամարտությունը կունենա երկու կողմերի համար:

«Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր
«Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի Հայոց պատմության դասագրքեր՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։ «Մանրամասները պատերազմից հետո։ Հենց այսպես էլ հաղթելու ենք»,- գրել է նա։

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ