Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փարիզն ունի ղարաբաղյան մարտերում սիրիացի իսլամիստների մասնակցության փաստեր

Փարիզն ունի ղարաբաղյան մարտերում սիրիացի իսլամիստների մասնակցության փաստեր
01.10.2020 | 22:09

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փոխանցմամբ, Փարիզն ունի ստույգ տեղեկություններ, որ Թուրքիայից տեղափոխված սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին:


«Մենք գիտենք, որ սիրիացի գրոհայինները հեռացել են Գազիանթեփից (մարզ Թուրքիայի հարավում), որ մասնակցեն Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին: Դա շատ լուրջ հանգամանք է, և մենք մտադիր ենք դա քննարկել Եվրամիության գագաթնաժողովում»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ իրավիճակը Ղարաբաղում շատ բարդ է, և ամեն ինչ պետք է անել խաղաղությունը վերականգելու համար:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ