Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վրաստանը «կեղծիք» է անվանում իր տարածքով Ադրբեջան զենք փոխադրելու մասին լուրը

Վրաստանը «կեղծիք» է անվանում իր տարածքով Ադրբեջան զենք փոխադրելու մասին լուրը
04.10.2020 | 20:35

Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան «ապատեղեկատվություն» է անվանել լուրը, թե Վրաստանի տարածքով իբր զենք և զինամթերք է փոխադրվում Ադրբեջան: Ասեկոսեների համար հիմք է հանդիսացել մի տեսագրություն, որը վերջին օրերին տարածվում է համացանցի վրացական և հայկական հատվածնեում: Տեսագրության մեջ մի մարդ պատկերված է զրահատեխիկայի ֆոնին և ասում է, թե այդ տեխնիկան ուղարկվում է Ադրբեջան:

«Դա անկասկած ապատեղեկատվություն է, բացահայտ կեղծիք է, ես հայկական կողմին և ամբողջ բնակչությանը կոչ եմ անում չենթարկվել այդ սադրանքին»,- հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ