Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նշվել է Ստեփանակերտի վրա շարունակական հարվածների թիրախը

Նշվել է Ստեփանակերտի վրա շարունակական հարվածների թիրախը
04.10.2020 | 20:43

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը մի քանի օր շարունակ ենթարկվում է հրթիռային հարվածների: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հայտարարել է, որ կրակ բացելով՝ Ադրբեջանը հետապնդում է «այրված հողի մարտավարությունը եռապատկելու» նպատակը:

«Ադրբեջանական կողմից նպատակը միանշանակ է՝ եռապատկել այրված հողի մարտավարությունը: Նրանք տարածքն ազատում են հայերից: Ժնևի բոլոր կոնվենցիաները հակամարտության կողմերին կոչ են անում չվնասել խաղաղ բնակչությանը: Բայց ադրբեջանական կողմն անտեսում է դա», - «360»-ին բացատրել է «Հայրենիքի զինանոցը» ամսագրի խմբագիրը:
Լեոնկովն ավելացրել է, որ ադրբեջանական զինուժն օգտագործում է կասետային զենքով հագեցած օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր: Այս տեսակի զենքը նախատեսված է հակառակորդի անձնակազմի զանգվածային ոչնչացման համար: «Այստեղ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դառնում է կենդանի թիրախ։ Դա կավարտվի միայն այն ժամանակ, երբ խաղաղ կարգավորմամբ շահագրգռող միակ երկիրը՝ Ռուսաստանը, անցնի ակտիվ միջոցների խաղաղություն հաստատելու համար», - նշել է ռազմական փորձագետը:


Լեոնկովի խոսքով՝ խաղաղապահներ ներգրավվելու կողմերի համաձայնությանը սպասելն ամեն ժամ և րոպե մարդկային կյանքեր արժի: Ավելին՝ երիտասարդ զորակոչիկներ են կռվում Ադրբեջանի կողմից: Փորձագետն ընդգծել է, որ ռազմական գործողությունների վերաբերյալ տվյալները միշտ պետք է կրկնակի ստուգվեն, բայց առայժմ խաղաղ բնակիչներին հարվածում են հենց Ադրբեջանի կողմից:

Դիտվել է՝ 2521

Մեկնաբանություններ