Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Տարածաշրջանում բախում է հասունանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև

Տարածաշրջանում բախում է հասունանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև
08.10.2020 | 13:01

Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունը հարված է Բրյուսելի սրտին և ապացույց է, որ աճող հակամարտությունն իր հետևանքներ է ունենում ամբողջ Եվրոպայում, գրում է Irish Times-ը։

«Դա բացատրվում է նրանով, որ վեճը, թեև տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, շոշափում է խոշոր ռազմական տերությունների շահերը, որոնք արդեն միմյանց դեմ պայքարում են ռազմական գործողությունների այլ թատերաբեմերում»,-գրում է հոդվածագիրը։ Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան նույնպես շահագրգռված է հակամարտությամբ․ Ադրբեջանի հետ սերտ էթնիկ կապեր ունի, Հայաստանի հանդեպ՝ փոխադարձ հակակրանք» և Բաքվին առաջարկել է իր լիակատար աջակցությունը։ Անդրադառնալով Էրդողանի տարածաշրջանային հավակնություններին՝ հոդվածագիրը նշում է, որ «նրա վարած քաղաքականությունն արտացոլում է Էրդողանի ռեժիմի՝ Կիպրոսից մինչև Լիբիա և Սիրիա աճող ինքնավստահությունը, քանի որ նա մրցակիցների վրա ազդելու լծակներ է փնտրում և ուժեղացնում է ազդեցությունը տարածաշրջանում»։


Հոդվածագրի խոսքով՝ այս հակամարտությունում Թուրքիան և Ռուսաստանը գտնվում են պայքարի հակառակ կողմերում և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը, որ իրենց սահմաններին չեն հանդուրժի ահաբեկիչների ներկայությունը փաստում է, որ Իրանը նույնպես կարող է ներքաշվել հակամարտության մեջ։ «Այս տարածաշրջանում բախում է հասունանում Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Տարիներ առաջ Ռուսաստանը Թուրքիային դուրս մղեց տարածաշրջանից։ Թուրքիան աշխարհաքաղաքականորեն իր կորցրած դերը վերականգնելու հնարավորություն է տեսնում»,- թերթը մեջբերում է տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքը՝ ընդգծելով, որ «հակամարտության մեջ ներգրավված յուրաքանչյուր տերություն կարող է իրեն հարկադրված զգալ միջամտել, որպեսզի պաշտպանի իր շահերը, և այդ համադրությունը կարելի է համեմատել դոմինոյի էֆեկտի հետ»։


Անդրադառնալով հակամարտության հարցում ԱՄՆ-ի չեզոք քաղաքականությանը՝ հոդվածագիրը նշում է, որ այժմ բոլոորի ուշադրությունը տեղափոխվել է Բրյուսել, տեսնելու՝ արդյոք Եվրամիությունը պատրաստ է, կամ ի վիճակի է ազդեցություն ունենալ՝ անկայունության խորացումը կանխելու համար։

Դիտվել է՝ 3182

Մեկնաբանություններ