Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթքս հաս­նում է Գան­ձա­սար

Աղոթքս հաս­նում է Գան­ձա­սար
13.10.2020 | 00:17

Ա­ռա­վո­տյան զար­թու­ցի­չի փո­խա­րեն ար­կը խո­սեց: Ե­կել էր մեր հետևից, բայց չէինք գնում: Մեկ րո­պե հե­տո ար­դեն դր­սում էի ա­պաս­տան փնտ­րում: Հե­ռուն ծածկ­վել էր մուգ ծխով, էլ տան վա­րա­գույր­նե­րը ոչն­չի պետք չէին: Ա­պաս­տա­րան տա­նող ճա­նա­պար­հին շուր­թերս ա­ղո­թում էին մի նոր լույ­սի սպա­սու­մով: Լույսն ու­շա­նում է:


Սպա­սում եմ ու ա­ղո­թում, կա­րո­տում եմ ու ա­ղո­թում: Արևը համ­րա­նում է իմ կա­րո­տի մեջ, ա­ղոթքս հաս­նում է Գան­ձա­սար: Նրան հր­թիռ­ներն են հետևում: Էլ չեմ խո­սում ոչն­չի մա­սին, կա­րոտս խա­ղա­ղու­թյուն է ու­զում, կա­րոտս է­լի է հե­ռա­նում:
Կրկ­նում եմ ա­սածս բա­ռե­րը, ո­րով­հետև էլ ու­րիշ բան չկա ա­սե­լու: Ա­մեն ինչ նույնն է, ա­մեն ինչ հայ­րե­նի­քի հետ է կապ­ված: Բո­լո­րը ծն­վե­ցին հայ­րե­նի­քում, և վեր­ջում հայ­րե­նի­քը նրանց կա­րո­տեց... Նրանք այս­տեղ են:
Մի քիչ էլ եմ սպա­սում...
Ծա­ղիկ­ներս ջրեք, ձգ­վում է ա­մեն ինչ, չչո­րա­նան։

Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ